National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.10.2016
Բաց դասն անցկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը
1 / 4

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Երեւանի համար 108 միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները:

Բաց դասն անցկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ողջունելով ներկաներին? ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանն այն վայրն է, որտեղ քաղաքական ուժերը, միմյանց հետ բանավիճելով, կարողանում են գտնել տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լուծումները:

Այնուհետեւ բովանդակալից զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ նախագահին, որոնց նա սիրով պատասխանել է:

Հարցերը հիմնականում վերաբերել են տնտեսության զարգացմանն ու ներդրումների խրախուսման ուղղությամբ կատարվող քայլերին, կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին, խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետությանը, հայ-իրանական տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին:

Այցի ավարտին ուսուցիչները եւ աշակերտները լուսանկարվել են ՀՀ ԱԺ նախագահի հետ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am